Հաստատման կարիք ունի. տեսակը նշված է Հայաստանի համար, սակայն նրա առկայությունը դեռ հավաստի հաստատված չէ։
Նկարագրություն
Շատ խոշոր տեսակ է. FA 64–68 մմ (61–70 մմ), D5 69–74 մմ, D3 108–116 մմ։ Հատկապես արուների պարանոցին երկար, «առյուծանման» մորթի կա (Dietz, von Helversen, 2004, էջ 60)։ Գանգի կոնդիլոբազալ երկարությունը 22,2–23 մմ, այտային լայնությունը՝ 15,5–16 մմ, FA 65–69 մմ (Кузякин, 1950, էջ 320, N. siculus անվամբ)։
Բազմացում
Ըստ Myhrvold et al. (2015) տվյալների՝ ձագերի միջին թիվը մեկ ծննդաբերությունում՝ 1,8, կաթով կերակրումը՝ մոտ 59 օր։
Ընդհանուր արեալ
Արեալը (ըստ MDD v2.5) ընդգրկում է Եվրոպան, Հյուսիսային Աֆրիկան, Թուրքիան, Վրաստանը, Ադրբեջանը, Իրանը և Ղազախստանը։ Հայաստանը MDD v2.5-ում և EUROBATS-ի ցուցակում նշված չէ։
Տարածում Հայաստանում
Ներառված է բառարանում (Հայրապետյան և ուրիշ., 2018), սակայն Հայաստանից հաստատված գրառումներ չեն գտնվել։։
Պահպանության կարգավիճակ
IUCN՝ VU (ըստ MDD v2.5)։